Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Armenian International Medical» հիմնադրամի կողմից «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռի (լսողական խնդիրներ ունեցող անապահով ընտանիքների հիվանդների համար անվճար Cochlear իմպլանտ համակարգեր՝ լսողական ապարատներ, բացի մասերից եւ պարագաներից (Nucleus 6 (RB+LW) +CI612 system համակարգի հավաքածու՝ 1 հատ, եւ Nucleus 6 (RB+LW) +CI632 system համակարգի հավաքածու՝ 10 հատ), 153,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արեւմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձեւակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ»։
Ավելին՝ այստեղ