Մոնրեալ քաղաքում երեկ բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը
Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում երեկ բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Հայ դատի» գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանճարի արձանի հեղինակը Մոնրեալում ապրող քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է:
«Հայ ժողովրդական երգի հայրը՝ Կոմիտասը, ֆիզիկապես վերապրեց 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը, բայց հոգեբանական ցավին չդիմացավ»,- գրված է ֆեյսբուքյան էջում։