Ովքեր են եղել մոմավառության կազմակերպիչները, ինչի արդյունքում հետքեր են հայտնվել ապրիլյանի տղաների շիրմաքարերին (տեսանյութ)
Այսօր առավոտյան տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ «պղծվել» են Ապրիլյան պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը: Ավելի ուշ Analitik.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց, որ տղաների շիրմաքարերի վրա շրթներկի հետքեր են, պղծել բառը տեղին չէ օգտագործված:
Ոստիկանությունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։
Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Արցախի անկախության 29 -ամյակի առիթով ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի նախաձեռնությամբ և բազմաթիվ դաշնակցականների ու համակիրների մասնակցությամբ Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած մոմավառությանը՝ ի հիշատակ Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու ազատագրման համար զոհված քաջորդիների։