Մոր և զինվոր որդու հանիպումը հուզել է համացանցի օգտատերերին
Չինաստանի Խունան նահանգի Յուեիան քաղաքում զինվորն առանց զգուշացնելու վերադարձել է ծառայությունից և հուզել իր մայրիկին: Համացանցում լայն տարածում գտած տեսանյութին անդրադարձել է Daily Mail պարբերականը:
Նշվում է, որ երիտասարդ տղան իր գալու մասին նախապես զգուշացրել է հորը և խնդրել, որ վերջինս գաղտնի պահի դա մայրիկից: Տղան նաև խնդրել է նկարահանել երկար բաժանումից հետո իրենց հանդիպումը:
Կադրերում երևում է, թե ինչպես է կինը խոհանոցում ընթրիք պատրաստում, ապա լսվում են դռան թակոցներ: Դռան շեմին տեսնելով որդուն` մայրն ուրախությունից ճչում է և թռչկոտում: «Երեխաս տուն է վերադարձել: Սա իմ տղան է» ,- ասում է հուզված կինը և գրկում որդուն:
Տեսանյութն ունի միլիոնավոր դիտումներ և հազարավոր մեկնաբանություններ: Համացանցի օգտատերերը բազմաթիվ դրական խոսքեր են հղել ընտանիքին և երջանկություն մաղթել նրանց:
Ավելին՝ այստեղ