Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՈւրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց «Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման Գալստյան
Մշակույթ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նոր նախաձեռնությունը. Բարեգործություն հանուն ապագայի

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի անցկացվեց մրցույթ, որին մասնակցեցին  Հայաստանի երաժշտական դպրոցների սաներ և արդյունքում ժյուրիի ընտրությամբ այսօր արդեն տասը տաղանդավոր պատանիներ համարվում են կրթաթոշակառուներ: Մրցույթի հանձնաժողովի կազմում էին հայազգի ամենահայտնի երաժիշտ-կատարողները, որոնց թվում թավջութակահար Սուրեն Բագրատունին, դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը և կլարնետահար Բորիս Ալահվերդյանը։ Զրույցի ընթացքում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով մրցույթի, պատանի կատարողների և հիմնադրամի գործունեության մասին:

Փայլուն գաղափար, հրաշալի նախաձերնություն

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը իրականացնում է բազում նախագծեր Հայաստանում և արտերկրում, համագործակցում է աշխարհահռչակ կայացած երաժիշտնեի հետ։ Սակայն կարևորագույն նպատակներից է բացահայտել հայ տաղանդավոր երաժիշտներին։ Այսպես ծնվեց կրթաթոշակի գաղափարը, որը ոչ միայն ֆինանսապես կաջակցի պատանիներին, այլ նաև հնարավորություն կտա կատարելագործվելու և հաղթահարելու իրենց ճանապարհին ի հայտ եկած բոլոր դժվարություններին։ Սուրեն Բագրատունու գնահատմամբ՝ հիմնադրամն իրականացնում է փայլուն գաղափար, որը միանշանակ հետագայում կընդլայնվի, ներառելով ավելի մեծ թվով կրթաթոշակառուների։ Իսկ Վահագն Պապյանի որակավորմամբ՝ որքան շատ լինեն Հայաստանում այսպիսի հրաշալի նախաձեռնություններ, այնքան տաղանդավոր պատանի կատարողներն իրենց ավելի վստահ կզգան. «Ինձ, որպես ժյուրիի անդամ, շատ հաճելի էր ծանոթանալ տաղանդավոր պատանի երաժիշտներին, լսել նրանց կատարումները, հաճույք էի ստանում նրանց կատարումների ունկնդրումից»: Իր հերթին Բորիս Ալահվերդյանը նշեց, որ ուրախ էր լինել այս նախագծի մի մասը. «Տաղանդավոր պատանիները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանն ունի հրաշալի ապագա, իսկ մենք պետք է անենք հնարավորինը դա իրականություն դարձնելու համար՝ օգնելով երիտասարդներին զարգանալ և հասնել երաշժտական արվեստի բարձունքին»:

Տաղանդ, ձգտում և ահռելի աշխատասիրություն, որպես հաջողության գրավական

Յուրաքանչյուր մրցույթում կարևոր է այն տպավորությունը, որը թողնում է մասնակիցը ժյուրիի անդամների վրա։ Եվ քանի որ Հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական է լիենելու, ժյուրիի անդամներից հետաքրքրվեցինք՝ ինչպես պատանիները տպավորեն ժյուրիին ու ապացուցեն, որ հենց իրենք են լավագույնն ու արժանին կրթաթոշակին։ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ տաղանդավոր մարդը, որը չի խնայել ժամանակ իր մասնագիտության մեջ կատարելագործվելու գործում,  նա կկարողանա տպավորել մասնագետներին և անպայման կհայտնվի «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ուշադրության կենտրոնում: «Տաղանդը միանգամից է երևում: Երբ ունկնդրում էի պատանի կատարողների մրցութային տեսաձայնագրությունները, տաղանդավոր կատարողները միագամից աչքի էին զարնում՝ անկախ նրանից բարդ, թե պարզ ստեղծագործություն էին կատարում»,- ասաց Սուրեն Բագրատունին, նշելով, որ մրցույթին մասնակցող պատանիներն ազատ էին ստեղծագործության ընտրության հարցում: Բորիս Ալահվերդյանն էլ խորհուրդ է տալիս զինվել համբերությամբ ու լինել աշխատասեր, քանի որ այդ համադրությունը տալիս է դրական արդյունք. «Պարապեք, հավատացեք ձեր ուժերին, ձգտեք նորանոր բարձունքների: Երբեք թևաթափ չլինեք: Հիմա մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց աշխատեք այս իրավիճակում էլ գտնել դրականը: Ողջ աշխարհում անցկացվում են վարպետության online դասեր, գտեք հնարավորություն դրանց միջոցով ինչ-որ մի բան սովորել, թեկուզ վիրտուալ տիրույթում»:

Բարեգործություն հանուն ապագայի

Հիմնադրամի այս նախաձեռնության հիմքում կանգնած է Հայաստանի պետական սիմֆոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, անցնելով երկար ստեղծագործական ճանապարհ, գիտակցելով ապագա սերնդի զարգացման դեը, որոշեց գործով աջակցել իր պատանի կոլեգաներին։ Անցնելով ստեղծագործական ճանապարհ՝ Սերգեյ Սմբատյանը այսօր արդեն զբաղվում է բարեգործությամբ և այս իր գործունեությունը ուղղված է Հայաստանի պատանիների կրթությանը։ Բորիս Ալահվերդյանը համոզմունք հայտնեց, աջակցությունը տաղանդավոր երիտասարդներին ուղղակի անհրաժեշտ է, չէ որ երիտասարդները մեր ապագան են. ««Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն այն սակավաթիվ հարթակներից է, որն իսկապես աջակցում է տաղանդավոր երիտասարդ կատարողներին: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ նմանատիպ հիմնադրամներ կլինեն Հայաստանում: Երկար տարիներ ճանաչում եմ Սերգեյ Սմբատյանին, և նա չի դադարում ինձ զարմացնել յուրահատուկ գաղափարներով: Նա հսկայական աշխատանք է կատարել իր նվագախմվով, իսկ աջակցելով պատանի երաժիշտներին, ստեղծում է այն, ինչ անհրաժեշտ է մեր հասարակությանը՝ սիրել, արարել և սովորել արվեստի միջոցով: Լիահույս եմ, որ շուտով Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կհանդիպենք բեմում: Եվ, համոզված եմ, որ այդ ժամանակ նաև հնարավորություն կունենամ ծանոթանալու կրթաթշակարուների հետ»: Ըստ Սուրեն Բագրատունու, դա մեծ աջակցություն է պատանի կատարողների համար. «Ինչպես ասում են՝ տաղանդավորներին պետք է օգնել, անտաղանդներն ինքնուրույն կհարթեն իրենց ճանապարհը: Շատ կարևոր է ոչ միայն դրամական, այլև՝ մասնագիտական աջակցությունը: Սերգեյ Սմբատյանին ճանաչում եմ երկար տարիներ, ինքը միշտ նախաձեռնում է նորամուծություններ, կյանքի կոչում դրանք: Ողջունելի է իր նախաձեռնությունը գտնել պատանի տաղանդավոր երաժիշտների և աջակցել նրանց: Կարծում եմ՝ Հայաստանում շատ են մեծ ներուժ ունեցող տաղանդավոր կրեատիվ պատանիներ: Սմբատյանի նախաձեռնությունը աջակցություն է այդ տաղանդավոր կատարողների համար, որպեսի նրանք հարթեն իրենց մասնագիտական ճանապարհը: Ինքս էլ մեծ սիրով որպես մասնագետ կաջակցեմ այս նախագծին՝ միանալով Սերգեյին, կարծում եմ՝ գործընկերներս էլ մեծ սիրով կցուցաբերեն աջակցություն»: Վահագն Պապյանի կարծիքով, եթե հիմնադրամից աջակցություն ստացող տաղանդավոր պատանի կատարողներից գոնե մեկ-երկուսը դառնան հետագայում հանրահայտ երաժիշտներ, ապա դա արդեն մեծ ձեռքբերում կլինի թե Հայաստանի, թե երաժշտական աշխարհի համար. «Տաղանդավոր մարդիկ միշտ աջակցության կարիք ունեն իրենց ճանապարհի մեկնարկին: Վստահ եմ, որ Հայաստանում կան բազում տաղանդավոր պատանի երաժիշտներ, որոնք թերևս դեռ չեն մասնակցել հիմնադրամի մրցույթներին: Ես կասկած չունեի, որ հիմնադրամի այս նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունեցել Սերգեյ Սմբատյանը, քանի որ նա շատ նախաձեռնող մարդ է: Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, հրաշալի զգում է՝ որքանով կարևոր է աջակցությունը տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որոնք ունեն շանս հասնել բարձունքների երաժիշտի մասնագիտությունում»: