Քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան եւ Պատանի հանդիսատեսի թատրոնները (ֆոտո)
Երեւանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական եւ Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։
Այցելեցի նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»,– գրել է քաղաքապետը։