ԱՄՆ-ում 49 տարեկան հասակում մահացել է «I Like To Move It» երգի հեղինակը
49 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկակոլումբացի դիջեյ, պրոդյուսեր և երաժիշտ, «I Like To Move It» հիթի հեղինակ Էրիկ Մորիլոն։ Ըստ աղբյուրների՝ երաժշտի մարմինը հայտնաբերել են երեքշաբթի առավոտյան՝ Ֆլորիդա նահանգի Մայամի բիչ քաղաքում: Ներկայումս պարզվում են նրա մահվան հանգամանքները: Մորիլոն բազմաթիվ սինգլների և ռեմիքսների հեղինակ է: Սակայն նա առավել հայտնի է «I Like To Move It» հայտնի պարային հիթով։