Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում չկա բարդ իրավիճակ։ Այս մասին նա ասել է Գոմելի մարզի նորանշանակ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է БелТА-ն։ Նա ասել է, որ պարզապես ծիծաղելի է խոսել այն մասին, որ Բելառուսում իրավիճակը բարդ է եւ խնդրահարույց։ Նա նկատել է, որ Բելառուսում չկա ոչ գունավոր հեղափոխություն, որ աղետ, ոչ այլ սարսափելի բան։
Լուկաշենկոն վստահ է, որ Բելառուսում իրադրությունը չի կարելի համարել բարդ