Հրապարակվել է Թաթարստանում գործարարի սպանության տեսագրությունը (տեսանյութ)
Անվտանգության տեսախցիկները տեսագրել են գործարար Եվգենի Դեդանինի սպանությունը: Տեսանյութը հրապարակվել է «112» Telegram-ալիքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 54-ամյա Արայիկ Միրզոյանը ետևից մոտենում Դեդանինին և մի քանի անգամ կրակում նրա վրա:
Ալիքը հայտնում է, որ դրանից հետո Միրզոյանը նստել է մեքենան և փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն նրան կանգնեցրել է գործարարի ընկերության աշխատակիցը: Վերջինս իր մեքենայով հասել է մարդասպանին ու բռնել նրան: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և ձերբակալել հայազգի տղամարդուն:
Հարցաքննության ժամանակ մարդասպանը խոստովանել է, որ գործարարին սպանել է վրեժից դրդված: Ավազակներից մեկը, ով երկու տարի առաջ հարձակվել է Դեդանինի վրա և սպանվել վերջինիս կողմից, նրա ընկերն է եղել:
Ավելին՝ այստեղ