Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Արտաշատում և Հրազդանում ամենապահանջվածը մատնահարդարի և դիմահարդարի մասնագիտությունն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է Արտաշատ և Հրազդան քաղաքներում ամենամեծ պահանջարկ վայելողը մատնահարդարի և դիմահարդարի մասնագիտություններն են: Թեև դժվար է ասել, թե նշված մասնագիտական որակավորումները ստանալուց հետո մատնահարդարներից ու դիմահարդարներից քանիսին է հաջողվել հենց Արտաշատում կամ Հրազդանում աշխատանք գտնել, սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն` դրանք այս պահին ամենաթրենդային մասնագիտություններն են համարվում այդ քաղաքներում:

Գնումների armeps.am համակարգի տվյալների համաձայն` անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ–ի միջև կնքված պայմանագրի համաձայն 46 գործազուրկ, որից 3–ը հաշմանդամ, ձեռք են բերել նոր մասնագիտություն: Նրանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու համար նախարարությունը վճարել է 3910000 դրամ գումար: Ուշագրավ է, որ նրանցից 10–ը Հրազդան քաղաքում ձեռք են բերել մատնահարդարի մասնագիտություն, իսկ Արտաշատում 6 գործազուրկ նախընտրել է մատնահարդար դառնալ, իսկ 6–ն էլ ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը:

Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Ռուզաննա Արշակյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նոյեմբերին մեկնարկած ուսուցման ծրագիրն ավարտվել է այս տարվա հունվարի 23–ին, իսկ նրանց աշխատանքի տեղավորելու հարցերով գործակալությունը պետք է առաջիկայում զբաղվի:

Հարցին՝ ինչպես է որոշվում, թե, օրինակ, Արտաշատ կամ Հրազդան քաղաքներում քանի մատնահարդար կամ դիմահարդար է հարկավոր Ռ. Արշակյանն ասաց, որ մասնագիտական ուսուցման պահանջարկը ձևավորվում է զբաղվածության տարածքային բաժիններում: Տեղերում իրականացված կարիքների գնահատման արդյունքում էլ ձևավորվում է, թե աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար գործազուրկներն ինչ մասնագիտություն պետք է ստանան: Դրանք համադրելով գործազուրկների ցանկություններին, պարզ է դառնում, թե ինչ մասնագիտություն պետք է ստանան գործազուրկները, որպեսզի կարողանան հեշտ աշխատանք գտնել:

«Զբաղվածության տարածքային կենտրոններից տարբեր մասնագիտությունների գծով ուսուցում կազմակերպելու հայտ–պահանջագրեր են ներկայացվում: Կարիքների գնահատման ժամանակ հաշվի է առնվում նաև աշխատուժի պահանջարկը, որպեսզի ուսուցում անցնելուց հետո այդ գործազուրկների աշխատանքի տեղավորվելու շանսերն ավելի մեծանան: Այնուհետև գործակալությունը կազմակերպում է ուսուցում իրականացնելու մրցույթ և այդ մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկը հաղթում է, որից հետո էլ կազմակերպում է գործազուրկների ուսուցումը»,– ասաց Ռ. Արշակյանը:

Ի դեպ, պաշտոնական տվյալների համաձայն` 2016–ին 1284 գործազուրկի համար կազմակերպվել է նման մասնագիտական ուսուցում, որից 105–ը եղել են հաշմանդամներ, իսկ 5–ը` աշխատանքի ազատման ռիսկ ունեցող անձինք: Գործակալության տվյալների համաձայն` ուսուցում անցածների 369–ը կարողացել է աշխատանքի տեղավորվել և այժմ համարվում է գրանցված աշխատող, 441–ի ուսուցումը կամ ընթացքի մեջ է, կամ նոր է ավարտվել, ուստի դեռևս հնարավոր չէ ասել, թե նրանցից որքանը աշխատանքի կկարողանա տեղավորվել:

Ի դեպ, Կառավարության որոշմամբ 2017 թվականին նախատեսվում է փոփոխության ենթարկել այս ընթացակարգը: Եվ այդ է պատճառը, որ այս տարվա համար դեռևս ուսուցման որևէ ծրագիր չի նախատեսվում իրականացնել: Մեկ ուշագրավ փաստ ևս՝ ուսուցման ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է դասընթացը կազմակերպելուց և վկայականները հանձնելուց հետո, սակայն հարց է ծագում, թե որքանով է նման գործարքը շահավետ ուսուցում կազմակերպող կազմակերպության համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: