Ադրբեջանցիները սրճարանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները (տեսանյութ)
Ադրբեջանցիների ավազակախումբը հարձակում է գործել Նաբերեժնիե Չելնի քաղաքի սրճարաններից մեկում։ Հանցագործները հատակին են պառկեցրել հաստատության անձնակազմին, ավերել ունեցվածքը եւ վախեցրել այցելուներին, իսկ հայ խոհարարին վնասել են՝ կացնով կտրել նրա մատները: Այս մասին հայտնում է Infoteka24-ը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ միջադեպի առիթ է դարձել խոզի միսը, որը հիշյալ խոհարարը ներկայացրել է ադրբեջանցի այցելուին ։ Վերջինս վիրավորվել է, քանի որ խոզի միսը, ինչպես հայտնի է, արգելված է մուսուլմանների սննդակարգում։ Ադրբեջանցին կանչել է իր հայրենակիցներին և հաշվեհարադար տեսել։
Միջադեպը նկարահանել է կայանված մեքենաներից մեկի տեսախցիկը։
Ռուսաստանի ՆԳՆ-ն արդեն հաստատել է Թաթարստանում տեղի ունեցած միջադեպը, և արդեն իսկ հարուցել քրեական գործ խուլիգանության հոդվածով: Կան բերման ենթարկվածներ, որոնց ինքնությունը պարզվում է, իսկ միջադեպին մասնակցած և բերման չենթարկված անձանց նկատմամբ հետախուզում է հայտնաբերվել:
Ավելին՝ այստեղ