Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին
uncategorized

Մինչև մեր երկիրը գաղութացնող պուտինյան վարչակազմը չհեռանա ասպարեզից, ոչ մի լավ բան մեզ համար չի լինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

– Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս նախընտրական անցուդարձին: Ընդհանրապես Ձեզ վրա ինչպիսի՞ տպավորություն է թողնում այս ընդհանուր իրավիճակը:

– Պայթեցված կրկեսին փոխարինել են ծաղրածուները: Իսկ հայտնի է, որ Հայաստանում արդեն չի զգացվում ոչ կրկեսի, ոչ թատրոնի, ոչ կինոյի դերակատարությունը: Այդ է պատճառը, որ գրեթե չեն մնացել կինոթատրոններ, պայթեցվել է կրկեսը, թատրոններն էլ հիմնականում դատարկ են: կարծեմ` բացառությամբ խամաճիկների թատրոնի: Դրանց կարիքն այլևս չկա, որովհետև վերջիններիս գործառույթը հաջողությամբ իրականացնում է, այսպես կոչված, քաղաքական դաշտը: Երկրում հիմնականում խամաճիկների թատրոնի ժանրն է գործում:

– Իսկ ինչո՞ւ. առողջ ուժեր չկա՞ն, չե՞ք տեսնում այնտեղ:

– Հատկապես հիմա, երբ գրիպի հերթական համաճարակն է, շատ ուժեր պարտավոր են ուշադիր լինել, որպեսզի մնան առողջ: Եվ կարևոր չէ, թե ես ինչ եմ տեսնում: Կարևորն այն է, որ ամեն ինչ տեսնում է ազգաբնակչությունը: Եվ հաշվարկել է այս ամենի գինը. ստանում է իր սոցիալական նպաստը` ընտրակաշառքների տեսքով:

Իսկ եթե` լուրջ, ապա Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են 2016 թվականի նոյեմբերի 8–ին: Այն գիշեր, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահ ընտրվեց Պուտինի սիրած քաղաքական գործիչը` Դոնալդ Թրամփը, իմաստուն մարդիկ հասկացան, որ աշխարհում սկսվել են նոր ժամանակներ: Իսկ Հայաստանում դա արտահայտվեց նրանով, որ գրեթե մի քանի ժամ անց իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքը տեսանկարելու վերաբերյալ ընդդիմության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը բեկանվում է:

Իսկ եթե ավելի լայն մասշտաբով` ապա Արևմուտքն այլևս չի ստիպելու Հայաստանի իշխանություններին գնալ անկախ, ինքնիշխան պետականությունը պահպանելու ճանապարհով: Դա նշանակում է, որ պարոն Պուտինը Հայաստանում ստացել է քարտ–բլանշ` ազատ գործելու ամբողջական լիազորություններ:

Որովհետև կառավարման համակարգի փոփոխությունը հենց պատվիրված էր Պուտինի կողմից: Նրա համար խիստ անհրաժեշտ էր, որպեսզի հետխորհրդային տարածքներում մնան միայն անդեմ, անգույն, անատամ քաղաքական միավորներ: Եվ անգամ Սերժ Սարգսյանի նման թույլ, կախյալ և վարկաբեկված գործչի կամքին որևէ մեկը չկարողանար հակադրվել: Այսինքն` Լուկաշենկոյի օրինակը Պուտինն այլևս չէր ցանկանում ունենալ որևէ տեղ:

Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 3–ի նրա մյուս վերջնագիրը, բնականաբար, վերաբերվում էր Հայաստանի` Եվրամիության հետ ասոցացման գործընթացից դուրս գալուն: Որպեսզի մեր երկիրը մտնի ԵԱՏՄ կառույցի մեջ:

– Լավ, այդպես` քաղաքական ուժերը, այդպես` արտաքին ուժերի պարտադրանքը: Իսկ ո՞րն է հայ ժողովրդի կամքը. ի՞նչ է ուզում նա:

– Իմ տպավորությամբ մեր հասարակությունը չի ձևակերպել իր իրական անկախության և ազատության սոցիալական պահանջը: Հակառակ պարագայում նման իրավիճակի մեջ չէինք հայտնվի: Դա է մեր հիմնական խնդիրը: Տեսեք, դա վրացիների մոտ ստացվեց, ուկրաինացիների մոտ ստացվեց, ղրղզներն ու մոլդովացիներն են կարողանում հակադրվել գաղութային ուժերին: Իսկ Հայաստանում կուսակցությունները, նաև ընդդիմադիր կուսակցությունները մրցակցում են Մոսկվային ավելի հավատարիմ երևալու հարցում:

– Իսկ ի՞նչ է սպասվում մեզ:

– Դա հռետորական հարց է: Մոտ ապագայում բոլորը խոսում են նոր պատերազմի վտանգի մասին: Ամենայն հավանականությամբ դա կարող է լինել ընտրություններից մի փոքր հետո և համընկնել ազերի–թուրքերի օրացուցային սիրած ժամկետներին` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Կամ էլ կարող է լինել Շուշիի ազատագրման 25–ամյակի նախօրեին:

Սա մոտակա ժամկետներն են: Իսկ երկարատև ժամանակի առումով կարող ենք ասել, որ մինչև մեզ ստրկացնող և մեր երկիրը գաղութացնող ուժը` պուտինյան վարչակազմը չհեռանա ասպարեզից, ոչ մի լավ բան, ցավոք, մեզ համար չի լինի: Որովհետև Հայաստանի պոտենցիալը չի բավարարում ինքնուրույն, սեփական միջոցներով այդ ուժից ազատագրվելու համար:

Դա ամոթ բան չէ մեզ համար: Նման դեպքեր պատմության մեջ շատ են եղել: Օրինակ, Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չկարողացավ ազատագրվել ֆաշիզմից, մինչև նրան չազատագրեցին ամերիկացիները: Նույնը` Իտալիայի դեպքում: Անգամ շատ ավելի հզոր պետություններ են անցել այս ճանապարհով:

Իսկ մենք այսօր շատ ավելի նման ենք 1940–ականների Ֆրանսիային: Երբ երկիրն օկուպացված էր, իսկ երկրի ներսում գործում էր խամաճիկային կառավարություն, որը կախման մեջ էր զավթիչներից:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: