Արցախի «Արդարություն» կուսակցության շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Արցախի «Արդարություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է հայ մանուկների, պատանիների, երիտասարդների Սեպտեմբերի 1_ը, աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվեն։ Այս օրը մեծ և կարևոր խորհուրդ ունի մեր ազգի համար, քանզի խորհրդանշում է Գիտելիքի տոնը։ Մենք ԵՂԵԼ ենք, ԿԱՆՔ ու ՀԱՐԱՏԵՎԵԼՈՒ ենք մեր ազգային կրթությամբ ու դաստիարակությամբ։
Սիրելի´ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ մեր՝ մեծերիս պարտավորությունն է ապահովել ձեր, խաղաղ ու արդար երկրում հայեցի կրթվելու ու դաստիարակություն ստանալու իրավունքը։
Թանկագին մանկավարժնե´ր, ձեզ՝ կատարյալ առողջություն, ուժ ու կորով, որպեսզի այս անկայուն ժամանակներում շարունակեք ձեր դժվարին, սակայն վեհ առաքելությունը, այն է՝ սովորեցնեք մեր սերունդներին ճիշտ և հայեցի ապրել, հարստացնելով միտքն ու հոգին։
Հարգելի´ ծնողներ, անկախ այն բոլոր արհեստական խոչնդոտներից, որ հայտնի ու անհայտ պատճառներով ստեղծեցին մեր երեխաների համար, ձեզ ուժ, կամք և համբերություն։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ։