Ինչու էր Դաստակերտում ինքնասպան եղել 5 անչափահաս երեխաների մայրը. Մանրամասներ
Սյունիքի մարզում 5 օր անհետ կորած համարվող, այնուհետեւ Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ կախված հայտնաբերված 34-ամյա կինը երկրորդ կարգի հաշմանդամ էր, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դաստակերտի վարչական շրջանի ղեկավարը:
«Կինը 5 անչափահաս երեխա ունի, մեծը` 15 տարեկան, փոքրը` 1.5, բոլորի հայրերը տարբեր են: Հիմա երեխաները մնացել են տատիկի ու մորաքույրերի խնամքին: Ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել, նորմալ են ապրել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր։
Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ավելին՝ այստեղ