Tesla ընկերությունը ցանկանում է թողարկել բյուջետային էլեկտրամեքենա։ Այս մասին հայտնում է Insideevs-ը։ Ըստ ընկերության ղեկավար Իլոն Մասկի, ընկերությունը հաջողության չի հասնի, քանի դեռ արտադրած մեքենաների գինը հասանելի չէ սպառողական լայն զանգվածներին։ «Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ մեր մեքենաները բավարար հասանելի չեն։ Մենք պետք է դա ուղղենք»,- հայտարարել է նա։ Ընկերությունում հայտարարել են, որ մոդելը լինելու է «Մոդել 3»-ի մոդիֆիկացիան։