Ադրբեջանն ավելի քան 3600 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 3600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ: