Մահացել է «Սև հովազը» ֆիլմի գլխավոր դերակատարը
43 տարեկանում մահացել է «Սև հովազը» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը: 2016 թվականին դերասանի մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ, որը հասավ մինչև 4-րդ փուլ: Նա մահացել է Լոս Անջելեսի իր տանը՝ շրջապատված ընտանիքով: Նա հրապարակավ չէր խոսում իր ախտորոշման մասին: