Հոլանդացի դիմանկարիչ Ֆրանս Հալսի նկարը գողացել են Նիդեռլանդների մի փոքրիկ թանգարանից
1626 թվականի «Երկու ծիծաղող տղա» աշխատանքը գողացել են Ուտրեխտի մերձակայքում գտնվող Հոֆյե վան Աերդենի թանգարանից:
Սա Նիդեռլանդներում COVID-19 համավարակի պատճառով հանրության համար փակված թանգարանից նկարի երկրորդ գողությունն է այն բանից հետո, երբ մարտին Վան Գոգի նկարը գողացել էին Սինգեր Լարենի թանգարանից:
«Առավոտյան ժամը 3:30-ի սահմաններում աշխատեց տագնապի ազդանշանը, եւ ոստիկանները գնացին ուղիղ թանգարան»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: «Այն բանից հետո, երբ թանգարանի մենեջերը կարողացավ թույլ տալ շենքի տարածք մտնել, պարզվեց, որ հետեւի դուռը կոտրվել է, իսկ մեկ նկար գողացվել է»:
«Երկու ծիծաղող տղա» նկարը երկու անգամ են գողացել, այդ թվում` բոլորովին վերջերս, 2011թ.։ Սակայն այն ժամանակ վեց ամիս հետո հաջողվել է նկարը վերադարձնել։
Հալսը հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի ժամանակակիցն է, ծնվել է 1580-ականների սկզբին՝ Անտվերպենում, եւ դեռեւս երեխա ժամանակ տեղափոխվել է Հոլանդիայի Հառլեմ քաղաք: Նա նախքան նկարիչ դառնալը սկսել է աշխատել որպես արվեստի գործերի վերականգնող: Նա ամենից շատ հայտնի է «Ծիծաղող երկրպագուն» նկարով, ինչպես նաեւ իր խմբակային դիմանկարներով, որնք բնական մեծության են։