Հայաստանի համար գազի գները կիջեցվեն պայմանով. Ալեքսեյ Միլլեր
«Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաև Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Մենք անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցություններ անցկացրեցինք և հնարավոր դարձրեցինք 2017թ. գների արտոնյալ մակարդակի պահպանումը: Ընդ որում, համաձայնվեցինք, որ ՀՀ-ն կիջեցնի իր տարածքում սպառողների համար ներքին սակագինը, սակայն դա հնարավոր դարձավ նաև այն պատճառով, որ մենք նոր համաձայնության հասանք»,-«Վեդոմոստի» պարբերականը մեջբերում է Միլլերի խոսքը:
«Գազպրոմ»-ի ղեկավարը հավելել է, որ ընկերությունը մինչև 2030թ. Հայաստանի համար գազային ոլորտի զարգացման նոր համակարգ է մշակել:
Ներկայումս Հայաստան գազ է մատակարարվում հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով: