Ավտոմեքենան շրջվել է. կա զոհ և տուժածներ
Օգոստոսի 27-ին, ժամը 19։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղին հարակից «Սարի դոշ» կոչվող հանդամասում հակերով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ավտոճանապարհի բացակայության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
Պարզվել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սեյրան Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները ուղևորներ Ռաֆայել Մ․-ին (ծնված 1997 թ․) և Նարեկ Դ․-ին (ծնված 1992 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնաահատել են բավարար, այնուհետև փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել Սեյրան Հ․-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։
Ավելին՝ այստեղ