Գանձագողություն Գեղարքունիքի մարզում. թալանել են 3 դամբարան
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել և թալանել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Դամբարանները գտնվում են համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք՝ «Դամբարանադաշտ մ․թ․ա. 2-1 հզմ.» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանման գոտում։ Անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել դամբարանները։ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունն իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին։
Ավելին՝ այստեղ