Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ադրբեջանում հայտնված սպան 2 փոքրիկ երեխա ունի

Օգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու գնացած եւ եղանակային պայմանների պատճառով մոլորված ու Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է:

Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում, հավանաբար սպառնալիքների տակ, Ալավերդյանը հրապարակում է իր ծննդավայրի անունը, բնակության հասցեն…

Նա նաեւ նշում է, թե չի ուզում վերադառնալ հայրենիք: Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, որը ոչ միայն Գուրգեն Ալավերդյանի հարեւանն է, այլ ի պաշտոնե կապ է պահպանում նրա ընտանիքի հետ, այդ հայտարարությանը չի հավատում եւ վստահ է, որ սպան այդպես է արտահայտվում սպառնալիքների տակ:

Նրա խոսքով՝ Ալավերդյանը 2 անչափահաս երեխաներ ունի՝ 2 եւ 6 տարեկան եւ նրան Ադրբեջանում ոչինչ չի կարող պահել:

Մեր զրույցը Ավետիսյանի հետ.

- Պարոն Ավետիսյան, կապ հաստատե՞լ եք Գուրգեն Ալավերդյանի ընտանիքի հետ, ինչպե՞ս են նրանք, հոգեբանական օգնություն ցուցաբերվո՞ւմ է նրանց:

- Անշուշտ կապը հաստատել ենք, այցելում ենք, մեր զորակցությունն ենք հայտնում, պատրաստակամություն ենք հայտնել օգնել ինչով կարող ենք, բայց բոլորս պետք է հասկանանք, որ իրենք շատ վատ վիճակի մեջ են, մարդիկ սթրես են տանում: Անձամբ ես փորձում եմ մի քիչ շեղել, ինչ-որ մի բան անել, բայց դա դժվար է ե՛ւ կնոջ, ե՛ւ մոր համար ե՛ւ քրոջ համար: Մենք այցելում ենք, մարդկանց հետ զրուցում ենք: Իրենք շատ հպարտ մարդիկ են, ոչ մի բանի կարիք չունեն, նույնիսկ երկար զրուցել չեն ուզում, իրենց տխրությունը լռությամբ են տանում, հասկանում են, որ իրենց տղայի վիճակը շատ ծանր է եւ միակ ասածն այն է, որ Աստծուն աղոթենք, որ մեր տղան վերադառնա:

- Երեխաներ ունի՞ Գուրգենը:

- 2 երեխա ունի, 2 եւ 6 տարեկան:

- Վաղո՞ւց է ապրում Մարտունիում:

- Գուրգենը ծնվել, ապրում է մեր քաղաքում, իմ հարեւանությամբ, մեծացել է իմ աչքի առաջ:

- Ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի՞, նա՞ էր միակ աշխատողը:

- Սոցիալապես միջին վիճակում են, մայրը ուսուցչուհի է, կինը պետք է սեպտեմբերից աշխատեր դպրոցում…

- Տեղեկություններ կա՞ն՝ ինչ աշխատանքներ են տարվում հայ գերուն Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, ունե՞ք նման տեղեկություններ:

- Ինձ թվում է Պաշտպանության նախարարությունն անում է իր գործառույթը, ինչ որ հնարավոր է անել: Ես չեմ կասկածում, որ մեր Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ եւ Պաշտպանության նախարարությունը անում են ամեն բան: Սխալ է ամեն վայրկյան հարցնել՝  ինչ արեցիք, ում հետ խոսեցիք…Ինչ վերաբերում է ընտանիքին, ինչ պետք է՝ մենք անում ենք:

Ավելին՝ այստեղ