Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելու
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի «հայրական ապտակը»

Այսօր կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ իշխանությունները չկարողացան օգտվել Ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմի բարելավված բանակցային դիրքերից և պոպուլիստական հայտարարությունների արդյունքում Արցախի բանակցային գործընթացում ունեցած ձեռքբերումներն ուղղակի քամուն տրվեց՝ փորձելով ամեն ինչ սկսել նոր մեկնարկից, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին երկու տարվա ընթացքում բառացիորեն ոչ մի շոշափելի տենդենց գոյություն չունի, ավելին՝ ամենուր զանգվածային ձախողումներ են։

Դեռևս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձևավորվեց և իր ընթացիկ աշխատանքները սկսեց 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Ի միջի այոց փաստենք, որ Ապրիլյան պատերազմի շահարկման թեման դեռևս 2016-ի ապրիլին կոնկրետ իր համար հատուկ թիրախ դարձրեց հենց Փաշինյանը: Հատկանշականն այն է, որ Փաշինյանն ու թիմակիցներն իշխանության գալուց հետո սկսեցին արհեստականորեն ու անհարկի «խուրդել» Ապրիլյան քառօրյայի թեման։ Իրականում նման թեմաները բավականին զգայուն են ու նուրբ և ցանկացած շահարկում իր մեջ առանցքային ու խորքային թեմաներ է պարունակում։

Բոլորս փայլուն հիշում ենք, թե քառօրյայի օրերին օրվա իշխանության ներկայացուցիչները, որոնք այդ օրերին ընդդիմադիր էին, իրենց քաղաքական ամբիցիաների համար տեղեկատվական դաշտում ինչպիսի մանիպուլյացիաներ ու միֆականացված թեզեր էին օգտագործում և հանրության շրջանում տարածում՝ «զինվորները փափուշտ չեն ունեցել», «դիրքերում խոտ են կերել», «զորքը կռվել է բահերով», «սպաները հստակ հրամաններ չեն տվել», «տանկերը մարտկոց ու դիզվառելիք չեն ունեցել», «Խաչատուրովը բիլիարդ էր խաղում և ժամանակին չգնաց ԳՇ» և այլ մտացածին պատմություններ։

Նշենք, որ քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները և սեպտեմբերին կներկայացնի իր եզրակացությունը, սակայն մինչ այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր տարբեր հարցազրույցներում որոշակի մանրամասներ է ներկայացրել հանրությանը։ Բոլոր փաստերը համադրելով՝ ստանում ենք բավական ուշագրավ համապատկեր։

Ավելին, Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հստակ փաստել էր, որ Ապրիլյան պատերազմի մասին գոյություն ունեցող միֆերի հստակ պարզաբանումներ են ստացել, նաև նշել, որ դիրքերում զինամթերքի պակաս չի եղել։ Հանձնաժողովի տարբեր անդամներ իրենց հարցազրույցներում նույնպես հայտարարել են, որ պատերազմի ժամանակ սպառազինության, փամփուշտների բացակայությունը, զինվորների՝ ճարահատյալ բահերով կռվելը, մեքենաների մեջ վառելիքի փոխարեն ջուր լինելը և նման այլ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հիշյալ միֆերի անհարկի շահարկումը նպատակ է ունեցել վարկաբեկելու բանակը՝ չխորանալով քաղաքական ենթատեքստերի մեջ։

Եթե փորձենք տեղի ունեցած գործընթացներին որոշակի հակակշիռ ներկայացնել, ապա այս ամենի ֆոնին բավականին դիտարժան է Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը, որի ժամանակը նախագահ Սարգսյանը երեք ժամ պատասխանելով լրագրողների երեք տասնյակից ավելի հարցադրումներին, դաստիարակչական, ավելի կոնկրետ «հայրական ապտակ» հասցրեց Ապրիլյան պատերազմը անհարկի շահարկող էքսցենտրիկների բանակին։

ՀՀ երրորդ նախագաը հստակ ու փաստարկված բացատրեց ու հնարավոր տարբերակներով փակագծեր բացեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլյան այդ օրերին։ Սա մի յուրահատուկ գործելաոճ է, որը բնորոշ է Սերժ Սարգսյանին․ որպես կանոն իր բոլոր քայլերը կատարելուց առաջ նա համբերատար սպասում է, որպեսզի տեղի ունեցած ցանկացած իրավիճակի վերաբերյալ հնչեն և շրջանառվեն բոլոր հնարավոր կարծիքներն ու մենկնաբանությունները, և միայն դրանից հետո իր ծանրակշիռ շախմատային քայլով բոլոր կողմերին դնում է պատային իրադրության մեջ։

Անդրանիկ Կիրակոսյան