Հնչել են փոխադարձ վիրավորանքներ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի շուրջ քննարկումները չեն դադարում՝ չնայած վարչապետի ու նախարարի խոսնակների հերքումներին: «Նախարարը շարունակում է իր բնականոն աշխատանքը...
Ապագայի ու ենթադրությունների մասին ոչինչ չեմ ուզում ասել, կյանք է, բայց այս պահին նա շարունակում է իր աշխատանքը»,- ասել էր ԱՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ տպագիր մամուլը գրել էր, որ առողջապահության ոլորտում մի շարք կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել, թերացումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: Ավելին, լուրեր կային, որ պարետատունը հաշվետվություն է պահանջել Թորոսյանից: Ասում են՝ նախարարի ու վարչապետի միջև այսօր առավոտյան կրկին լարված խոսակցություն է տեղի ունեցել.
Փաշինյանը Թորոսյանին ասել է, որ վերջինը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Հնչել են փոխադարձ վիրավորանքներ: Ավելի ուշ Թորոսյանը կանչվել է ԱԱԾ:
Ավելին՝ այստեղ