Կոտայքի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը (Լուսանկարում ՝ ձախից) փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում: