Պաբլո Պիկասոյի նկարը վնասած տղամարդը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման
Բրիտանիայում՝ Թեյթ պատկերասրահում, Պաբլո Պիկասոյի նկարը վնասած տղամարդը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, հաղորդում է PA-ն։
20-ամյա Շաքիլ Մեսին վնասել է նկարչի 1944 թվականին ստեղծած «Կնոջ կիսանդրի» նկարը Լոնդոնի պատկերասրահում 2019 թվականի դեկտեմբերի 28-ին։
Նկարը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Ֆրանսիայի շրջափակման ժամանակ, Փարիզում՝ Պիկասոյի արվեստանոցում։ Դրանում պատկերված է գեղանկարիչ եւ լուսանկարիչ Դորա Մարը կանաչ զգեստով։