Լուկաշենկոն թռել է Մինսկ և ուղղաթիռից դուրս եկել ինքնաձիգը ձեռքին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թռել է դեպի Անկախության պալատ, որի կողքին բողոքի ցույց է անում ընդդիմությունը։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները տեսել էին այդ տարածքում վայրէջք կատարող նախագահական ուղղաթիռը:
«Լուկաշենկոն թռել է դեպքերի վայր մեկ ժամ առաջ, Անկախության պալատ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Пул первого տելեգրամյան հեռուստաալիքը հրապարակել է մի տեսանյութ, որում Լուկաշենկոն ուղղաթիռից դուրս է գալիս ձեռքին՝ ինքնաձիգ: Ավելին, ավտոմատը պահեստատուփ չի ունեցել (մագազին): Նրա հագին զրահաբաճկոն է եղել։
Ավելի վաղ ընդդիմությունը, որը բողոքի ցույց էր անում «Մինսկ` հերոս քաղաք» տաղավարի մոտ, ուղևորվել է դեպի Լուկաշենկոյի նստավայր` Անկախության պալատ, բայց շարժումը արգելափակվել է ոստիկանության և հատուկ տեխնիկայի միջոցով:
Ավելին՝ այստեղ