Բնակարանից հեռախոս էր հափշտակել ու բռնվել
Օգոստոսի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, խոհանոցից բջջային հեռախոս էին գողացել:
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Չարենցավանի 7-րդ թաղամասի 29-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 14-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին:
Նա խոստովանել է կատարածը:
Գողոնը հայտնաբերվել է:
Հարուցվել է քրեական գործ: