Մոսկվայում տաքսու վարորդները կրակել են հայազգի 2 եղբայրների վրա
Մոսկվայի Սոլնցևո շրջանում տաքսու վարորդները, որոնք աշխատել են օրինական հիմունքներով, տրավմատիկ զենքից կրակել են 2 տղամարդու վրա, որոնք Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք ևս տաքսի են վարել, բայց անօրինական հիմունքներով:
Ինչպես հաղորդում է rusarminfo.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ին Դոմոստրոիտելնայա փողոցի վրա: Նշվում է, որ հայ տղամարդիկ, որոնք եղբայրներ են (28 և 36 տարեկան), գտնվել են կայանված ավտոմեքենայի մեջ, երբ նրանց քաղաքային տաքսիով մոտեցել են տղամարդիկ և կրակ են բացել նրանց վրա:
Արդյունքում նրանք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Շտապ օգնություն են կանչել տեղի բնակիչները: Ավագ եղբայրը գտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ փոքրը՝ վնասվածքաբանության: Հանցագործները թաքնվել են դեպքի վայրից, նրանց առայժմ չեն ձերբակալել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: