Ծյունինգ արած հները
Նիկոլ Փաշինյանն արդեն երկու տարի է, նախկիններին «բոբո» դարձնելով, փորձում է արդարացնել իր թիմի փաստացի անգործությունը և արդյունավետության փաստացի բացակայությունը: 2018թ. նախկինները մերժվեցին ոչ այն բանի համար, որպեսզի նրանց փոխարեն սերիալի երկրորդ պլանի դերասաններն ու ալենները վայելեն կյանքը, կամ որ քիսոներն ու լուլուները Բաղրամյան պողոտայում 10000$ գորգ լվանան:
Արդեն երկար ժամանակ է ինչ վարչապետի ֆասով, վերջինիս քննադատող յուրաքանչյուր քաղաքացի պիտակավորվում է որպես «նախկին»: Հիմա եկեք տեսնենք թե ով է իսկական նախկինը: Անգամ եթե մոռանանք, թե ինչ բարի էր տրամադրված Սերժ Սարգսյանը «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ (հարցրեք հատուկ ծառայություններում այն ժամանակ աշխատող բոլոր ղեկավարներին), չենք կարող շրջանցել ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի ակնհայտ տարբերությունները: Ընդդիմադիր Փաշինյանը ամաչում էր նայել իր 30 տարվա ուսուցչուհու աչքերին, որ նա ցածր թոշակ է ստանում, իսկ վարչապետ Փաշինյանը չի ամաչում: Պատճառը երևի նա է, որ պարոն Փաշինյանը մի ամբողջ 4000 դրամով բարձրացրել է թոշակները: Բայց վարչապետը չի ամաչում իր թոշակառու ուսուցչուհուց, որ իր հետ քայլածների եկամուտները նա բարձրացրել է ընդամենը երկու անգամ...
Շարունակությունը՝ այստեղ