Կյանքի 102-րդ տարում մահացել է աշխարհահռչակ ճարտարագետ, գյուտարար...
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կյանքի 102-րդ տարում մահացել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ մետալուրգ, ճարտարագետ, գյուտարար Բորիս Պատոնը:
Նա քաջ հայտնի էր նաև Հայաստանում:
Ցավակցում ենք հարազատներին և մտերիմներին»: