Քննություն է տարվում՝ պարզելու 42-ամյա քաղաքացու անհետ կորելու հանգամանքները
2020թ հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին. դիմել է ՀՀ ոստիկանությանՆոյեմբերյանի բաժին և հայտնել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը ԱՁ–ինպատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով, ապրանքներ առաքելու նպատակով, մեկնել է Լոռու մարզիԱլավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպգյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: