Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Նախագահները քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, նշել հանրապետության ներքին գործերին միջամտության ու Բելառուսի ղեկավարության վրա ճնշման անթույլատրելիությունը, մտքեր են փոխանակել լիբիական ճգնաժամի հարցով: