Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել
Բելառուսի կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։ Սա նախատեսված է օգոստոսի 15-ի №480 որոշմամբ, որն այսօր պաշտոնապես հրապարակվել է Ազգային իրավական համացանցային պորտալում։ Այս մասին հայտնում է news.am-ը՝ հղում անելով Բլետային։
Ըստ փաստաթղթի՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի եւ 2008 թվականի հուլիսի 23-ի «Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» №424-З օրենքի 9-րդ հոդվածի համաձայն բելառուսական կառավարությունը լիազորությունները վայր է դրել՝ հրաժարական տալով նորընտիր նախագահին։
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։