Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը
Ոստիկանության Երևան քաղաքի քրեական-հետախուզության բաժինը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկ բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
ArmLur.am-ը նշում է, որ իրավապահները դեպքի վայր են գնացել չորս մեքենայով, դիմակավորված և նրան տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Արտյոմ Կանևսկոյին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով և մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են Վինչեստր տեսակի զենք, որը սակայն օրինական է եղել: Սա առաջին դեպքը չէ, երբ նա բերման է ենթարկվում: Այս տարվա հունիսին ևս Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց։
Ավելին՝ այստեղ