Արտակարգ իրավիճակ Վանաձորի բանտում. բանտարկյալների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ, բանտախցում հայտնաբերվել են արգելված իրեր
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 31 բանտախցում գտնվող կալանավորներ՝ 34-ամյա Արթուր Սոբչենկոն, 28-ամյա Նիկոլայ Ցուցունովը վիճաբանել են միմյանց հետ, որն ավարտվել է ծեծկռտուքով, ինչի հետևանքով նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, հիմնականում՝ կապտուկներ, աջ և ձախ թիակների, պարանոցի հետին հատվածների, ձեռքի և ուսագոտու շրջանում՝ քերծվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության առթիվ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանի հրամանով հետաքննություն է սկսվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: