Հայաստանում 16 մարդ, այդ թվում երեխաներ՝ խեղդվելով մահացել են. սա սարսափելի ցուցանիշ է (տեսանյութ)
2020 թ.-ի մինչև օգոստոսի 14-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում: Ջրիմուռների արտազատած թունանյութն ազդում է մարդկանց և ձկնեղենի վրա. Սևանը դեռ «ծաղկում է» «Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն»,–ասված է հաղորդագրության մեջ: Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ: «2019 թ.-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: