Համաշխարհային աղետ է լինելու. հայտնի է որ երկրներն են ամենաշատը տուժելու
Առաջիկա հարյուր տարվա ընթացքում նոր համաշխարհային ջրհեղեղ կլինի: Այս մասին ասված է Nature գիտական հանդեսում հրապարակված ուսումնասիրության մեջ: Օվկիանոսի մակարդակի բարձրացումից գլոբալ վտանգը մեծանում է ակտիվ մակընթացությունների, մեծացող ալիքների և փոթորիկների պատճառով: Video Player Ըստ մասնագետների՝ եթե մարդկությունը որևէ միջոց չձեռնարկի, ապա մինչև 2100 թվականը երկրի մեծ մասը ջրի տակ կհայտնվի: Մասնավորապես, ափամերձ տարածքները մոտ 50 տոկոսով խորտակված կլինեն: Ամենավատ դեպքում մոտ 287 միլիոն մարդ կամ աշխարհի ընդհանուր բնակչության 4 տոկոսը կարող են տուժել ափամերձ ջրհեղեղներից: Դրամական առումով աղետը կարող է հանգեցնել 14 տրիլիոն դոլար վնասի, ինչը կազմում է աշխարհի համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը: