Ամերիկյան իրականություն՝ Երևանում․ բացվում է առաջին ավտոկինոթատրոնը
Ամերիկյան ֆիլմերում տեսած պատկերներից կինոդիտման տարբերակի իրականացում՝ հենց Երևանում։ Երեք ընկեր տեսան, մտածեցին ու որոշեցին բացել առաջին ավտոկինոթատրոնը՝ բաց երկնքի տակ։ «ՌիվերՍայդ»-ի տղաները ավտոկինոդիտման յուրօրինակ լուծումներ են մտածել։
Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իր մեքենայի ներսում՝ բարձրախոսներից: Հիմնադիրները նշում են, որ ապագայում կստեղծեն նաև առանց ավտոմեքենաների կինոդիտում կազմակերպելու հնարավորություն։