Քիչ առաջ վատ լուր Արսեն Թորոսյանից
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ: Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը:
Ըստ Դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի
Որոշումն ամբողջությամբ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կազմով՝ Հ. Հարությունյանի, Լ. Ալեքսանյանի, Ա. Փաշինյանի, Ն. Համբարձումյանի (այսուհետ՝ Հանձնաժողով), ուսումնասիրելով, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի 2020թ. հուլիսի 28-ի դիմումը պարզեց.