ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ռուսաստանում վարվում հայկական պետհամարանիշերով մեքենաների հետ
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով. Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին: Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի: Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ:
Ավելին՝ այստեղ