Վարդան Պետրոսյանն ազատ արձակվեց
Yerkir.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հերքելով այսօր տարածված այն տեղեկությունը, թե իբր նրա նկատմամբ համաներում է կիրառվել:
Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով դիմել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որից հետո ՔԿՀ-ն նիստ էր գումարել և դրական որոշում կայացրել: Այնուհետև «Անկախ հանձնաժողովը» դրական եզրակացություն էր տվել, իսկ դատարանը` որոշում կայացրել բավարարել վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդությունը:
Բաղդասարյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանն այսուհետ ազատ է և հանգիստ կարող է դուրս գալ ՀՀ տարածքից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: