Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է
Հասարակություն

Տղան պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել

SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Փահլեվանյանից, ով հայտնել է, որ իր հայրը ավտովթարի հետեւանքով մահացել է Վրաստանում, դին տեղափոխվել է Հայաստան, սակայն պարզվել է, որ տեղափոխվածը իրականում իր հոր մարմինը չէ, եւ սրա հետ մեկտեղ նաեւ իրենից 450 ԱՄՆ դոլար են ապօրինի պահանջում՝ դին ճանաչելու, ինչպես նաեւ իրենց տալու համար: SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Ա. Փահլեվանյանն ասում էր. «Հուլիսի 24-ին վթարի էր ենթարկվել հայրս, մենք չկարողացանք մեկնել, պարետատնից թույլտվություն չէին տալիս սկզբում, հիվանդանոցում վստահեցնում էին, որ ամեն ինչ լավին է գնում: Հետո զանգեցին ու ասին, որ մահացել է: Ինձ հետ կապվեց Վրաստանում ՀՀ դեսպանն ու ասաց, որ ամեն ինչ անում են իրենք՝ դին Հայաստան ուղարկելու համար, դեսպանը ինձ Հայաստանում ինչ-որ սգո սրահի համար տվեց, թե գնա գումար պայմանավորվի, դին ուղարկենք Հայաստան, ես ասեցի, որ պայմանավորվելու ոչինչ չունեմ, քնաի որ օրենքով պետք է բերեն սահման, ես գնամ ընդունեմ, ասեց՝ գնա: Գնացինք հասանք սահման, վրացիներից թույլտվությունը վերցրեցինք, Վրաստանի կողմը որ բերել էր, սգո սրահ էր, որը անմիջական կապ ունի մեր դեսպանի հետ, բերեցին մինչեւ սահման, պարզվեց՝ էստեղի սգո սրահներից մեկի հետ էլ կապ ունեն, սրանք թե՝ մենք պետք ա բերենք, ասի դեսպանն ինձ թողել է որ մենք բերենք, խոսակցություն բան եղավ, մի խոսքով, դին վերցրեցինք, էդ ստեղի սգո սրահի ավտոյի տերը անընդհատ մեզ վախեցնում էր ոստիկաններով, թե մեզ բռնել կտա կամ նման բաներ, սրանք զանգում են դեսպանին, ինչ-որ բաներ են խոսում…բերում ենք Երեւանի 6-րդ հիվանդանոց, սգո սրահ, քանի որ նման դեպքերը այդտեղ է բերվում: Այստեղ պետք է բացվեր, որ ճանաչեինք դին, ես շատ հեռվից նայում եմ՝ իմ հերս չի, դեմքը իրենը չի, իմ ծնողը չի, ասում եմ քանի որ կոռոնայից չի մահացել, ու գրված էլ չի, դուք պետք է թողնեք, որ նայեմ մոտիկից, ինձ չեն թույլատրում, ասում են էսա՝ ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի: Այսօր առավոտյան մորս հետ գնացել ենք էլի, ասում ենք մտնենք մի հատ էլ տեսնենք, ճանաչենք, չեն թողնում, ինչ ուզում ես գնա արա, սա ասում է սգո սրահի տնօրենը: Հիմա դրել ինձ ասում են, որ մինչեւ 450 դոլարը չտաս, մենք քեզ դիակ չենք տա: Ես ասում եմ որ փողդ տամ, դու կգրես թղթի վրա, որ ես քեզ էսքան փող եմ տվել, ասում ա չեմ գրի, մենակ ՀԴՄ կտամ: Ինձ դրդում են վիճաբանության, որ հետո վրես հոդված դնեն: Քիչ չի ուրիշ մարմին են բերել, չեն թողնում ճանաչենք, մի հատ էլ 450 դոլար են ուզում»,-ասաց Ա. Փահլեվանյանը: SHAMSHYAN.com-ի հետ հեռախոսազրույցում Բագրատունյաց 1 հասցեում գտնվող սգո սրահի աշխատակիցը այս ամենը ստախոսություն անվանեց. «Վրացին այնտեղ ամեն ինչ կազմակերպել-ուղարկել է, քանի որ հարազատը իրավունք չունի սահման անցնել, ինձ զանգել է դեսպանը, խնդրել է օգնել կազմակերպել, ես դեսպանին տվել եմ իմ վրացի գործընկերոջ համարը, խոսում-պայմանավորվում են, դեսպանը հստակ ասում է, որ գումարային հարցերը տղայի հետ պետք է արվի, վրացին խոսում է տղայի հետ, ասում է, որ ամեն ինչ անելը կարժենա 750 դոլար, ու ասում է, որ գումարը կվճարես մեր տնօրենին, տղան էլ շնորհակալություն է հայտնում: Որ բերում են Սադախլոի անցակետ, մեր մեքենան գնում է վերցնում նիտրալից, տղեն էլ ուզում է վրացուն գցած էղնի, իմ մեքենայի վարորդին խաբում է ու դիակը տեղափոխում իր հետ բերած ֆորդի մեջ…պարետի որոշմամբ, դրսից բերված հանգուցյալները երկու տեղ են բերվում, որից մեկը մեզ մոտ: Գիշերը ինքը նայում է դիակը ապակու մյուս կողմից, ճանաչում է, ասում է որ իր հայրն է, ու ասում է, որ վաղը, այսինքն այսօր կգա իրավաբանի հետ, ասում ենք բա գումարի հարցը՝ ասում է դեսպանը կվճարի, ես զանգում եմ դեսպանին, դեսպանն ասում է ես ինչի պետք է վճարեմ: Այսօր առավոտ գալիս է մոր հետ, որ էլի ճանաչի, ասի կարա եւ մամադ էլ ճանաչի, բայց էդ գումարը վճարի, որ ուղարկեմ վրացուն: Էդ տղեն ուղակի նպատակ է դրել որ գցի բոլորին ու վրացու գումարը չտա»,-ասաց աշխատակիցը, նշելով, որ միանշանակ տղան ճանաչել է դիակը թե ապակու հետեւից ու թե մեծ էկրանով ու ասել է, որ դա միանշանակ իր հայրն է: Ճանաչմանը, ըստ աշխատակցի, ներկա են եղել նաեւ մաքսային ծառայության աշխատակիցները, որոնց եւս ասվել է, որ դա իր հայրն է: Աշխատակիցը հայտնեց, որ հանգուցյալի տղան Վրաստանի ծառայությանը պետք է վճարի ոչ թե 450, այլ 750 ԱՄՆ դոլար: 

Տղան պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել

Ավելին