Microsoft-ը մտադիր է գնել TikTok-ը
Microsoft-ը բանակցություններ է վարում TikTok սոցիալական ցանցը չինական ByteDance ընկերությունից գնելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հրապարակման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստիպել ByteDance- ին հրաժարվել TikTok-ի իր բաժնեմասից, որպեսզի չինական ընկերությունը չկարողանա վերահսկել երկրում սոցիալական ցանցի աշխատանքը: Նշվում է, որ նախագահի աշխատակազմը կարող է այդ որոշումը հայտարարել 24 ժամվա ընթացքում:
Microsoft-ը և TikTok-ը հրաժարվել են մեկնաբանել գործարքը: