Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Հասարակություն

Վարչապետը կարգին տղա ա, ինքը կարա հարցը լուծի. խաղողագործները պահանջում են իրենց փողերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները երեկ ՀՀ կառավարության շենքի առաջ անց էին կացնում հերթական բողոքի ակցիան: Հավաքվածների պահանջը նույնն էր, նրանք վերամշակող «Վինար» ընկերությունից պահանջում էին անցած տարի մթերած խաղողի պարտքի ամբողջական վերադարձը:
Հանրության պահանջն անարձագանք չթողնելու համար, հավաքվածների հետ զրուցելու և հարցերին պատասխանելու էր եկել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ում համայնքաբնակները դիմեցին հետևյալ կերպ. «Մակարյան ջան, ցավդ տանեմ, էսօր եթե իմ էրեխեն ուսման վարձը չի տվել ես ի՞նչ անեմ: Հարցը լուծելու համար դիմում ենք ձեզ, որովհետև վարչապետը կարգին տղա ա ինքը, կարա հարցը լուծի: Մենք ուզում ենք հանդիպել վարչապետի հետ: Հունվարի 1–ից ասում են էսօր–վաղը, ո՞վ ա տեսել սենց բան: Պարոն Մակարյան, Ավոին զաստավիտ արեք թող իր մեքենան ծախի՝ լեքսուսը, ու մեր պարտքերը տա»:
Թեժ զրույցի ժամանակ Ռ. Մակարյանը խոստացավ գումարների վերադարձ մինչև Ամանոր. «Ես չեմ ուզում խոստում տալ ավելի վաղ ժամանակահատվածի համար, հարցը մինչև Ամանոր կլուծվի: «Պռոշյանի» գործարանը դիմել է վարկ ստանալու համար: Ընկերությունը վարկ կստանա, սպիրտը, որը հիմա ուղարկված է փորձաքննության, կառնի Ավոյից ու Ավոն էլ կբերի ու ձեր գումարները կբաժանի»,– ասաց նա՝ վստահեցնելով, որ սա հարցի լուծման ամենաիրատեսական ու հնարավոր տարբերակն է: Մեր այն հարցին, եթե այնուամենայնիվ վարկ չտրամադրվի, կան արդյոք այլ թեկնածուներ, ովքեր պատրաստ են խնդրի ողջ բեռը վերցնել իրենց վրա, միևնույն ժամանակ օգնել գյուղաբնակներին ու շահավետ գործարք կնքել, Մակարյանը պատասխանեց, որ կան նման անձինք, ովքեր շահագրգռված են սպիրտը գնելով:
Նկատենք, որ խաղողագործները թերահավատորեն մոտեցան փոխնախարարի խոստմանը ասելով. «Եթե հարցը լուծվի, մենք քեզ կասենք պատվավոր գյուղացի, բայց գիտենք, որ չի լինի»:
Հիշեցնենք, որ անցած տարվա պարտքերը վճարվել են մասամբ, երբ խաղողագործները հանդիպել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով էլ խոստում է տվել ու կատարել այն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: