Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Կախված եղանակից այս տարի Սեւանի ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է. Գայանե Շահնազարյան

Ի ուրախություն մեզ, այսօր փոքր Սեւանում մենք չունենք կանաչած հատված, մեծ Սեւանում էլ շատը քիչ հատվածներ են կանաչած, հուսանք ինքն իրեն հետ կգնա: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

Նրա խոսքով, կառավարությունից շատ խիստ հանձնարարականներ են տրված՝ ձեռնարկել բոլոր միջոցները, ներկայացնել ծրագրեր, թե ինչ պետք է անել, որ հաջորդ տարի կամ կանաչած հատված չունենանք, կամ շատ քիչ լինի:

«Դա մասնավորապես վերաբերվում է արդեն ջրի տակ մնացած անտառապատ տարածքների մաքրմանը, նաեւ դեպի Սեւան հոսող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ ներդնելու մասով: 2019-ին Վարդենիսի հատվածում մաքրվել է շուրջ 100 հա անտառապատ տարածք: Այս տարի շարունակվում է նույն տարածքում: Այս պահին արդեն իսկ 50 հա տարածք մաքրված կա»,-ասաց նա:

Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը նշեց. «Սեւանի ծաղկման պրոցեսները, որ նախորդ տարիներին սկսվում էր հունիսից, այս տարի սկսվել է հուլիսի 15-ից: Կախված եղանակից ծաղկման պրոցեսը ուշ սկսվեց, շուտ էլ վերջանալու է: Սեւանում ունենք վատ էկոլոգիական վիճակ, թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակը բավարար է, որպեսզի շարունակական ծաղկման պրոցեսներ լինեն: Թափանցիկությունը մինչեւ 4 մետր է: Այս բոլոր բնութագրիչները խոսում են այն մասին, որ լճում ունենք կենսածին նյւթերի բավարար քանակություն: Սա նշանակում է, որ լճի վիճակը շատ վատ չի, բայց լավ էլ չի»:

Նշվեց նաեւ, որ օրակարգում է ափամերձ շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները, ափամերձ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքները, նաեւ դեպի լիճ հոսող կեղտաջրերի մաքրման կայանների ստեղծումն է: Մասնավորապես այդ նպատակներով ԵՄ-ից ակնկալվում է ստանալ 5 մլն եվրոյի դրամաշնորհ:

Այդ 5 մլն եվրոյի շրջանակներում առաջանայինը մաքրման կայանների տեղադրումն է եւ բնակավայրերից հոսքաջրերի մաքրման գործընթացը: 

«Դրամաշնորհի շրջանակներում քննարկվում է կոնկրետ երեք ծրագիր: Դրանցից մեկը համայնքներից հոսող կեղտաջրերի մաքրման կայանի հնարավորինս կառուցումն է: Երկրորդը թափոնների ռեկուլտիվացիային միտված ծրագիրն է, եւ երրորդը գետերի մաքրումը կենցաղային թափոններից»,-ասաց նա: