Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան
uncategorized

Բացասական միտումները խեղդել են մեզ, ուստի ճիշտ չէ ռիսկի դիմել և արևի քաղաք նկարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017–ի բյուջեի մասին զրուցում ենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

– Երեկ ԱԺ–ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 2017–ի բյուջեի նախագիծը: Ըստ Ձեզ, կառավարությունն ի՞նչ բյուջե է ներկայացրել: Դրա հիմնական բացասական և դրական կողմերը որո՞նք են:

– 2017–ի բյուջեն չափազանց զուսպ է, բայցև նման բյուջե – 2017–ի բյուջեն չափազանց զուսպ է, բայցև նման բյուջե ունենալով` մենք գտնվում ենք իրատեսության դաշտում: 2016–ի կտրվածքով տնտեսությունում առկա են տարբեր խոցելի հատվածներ: Մասնավորապես, մինչև տարեվերջ բյուջետային մուտքերի մասով գրեթե 100 մլրդ դրամի չափով դեռ հավաքագրում ունենք կատարելու: Դա չափազանց մեծ գումար է Հայաստանի համար: Ու դա նշանակում է, որ այդքան ծրագրեր մենք չենք կարողանում իրականացնել ընթացիկ տարում: Բնականաբար, նման իրավիճակից ելնելով հնարավոր չէր ներկայացնել մի բյուջե, որը պետք է մեզ խոստանար չափազանց մեծ առաջընթաց: Ուստիև 2017–ի բյուջեն համարում եմ իրատեսական: Իսկ ինչ վերաբերում է դրա գործառույթներին կամ դրանում ներառված ծրագրերին, կարող եմ ասել, որ դրանց միջոցով նախադրյալներ են ստեղծվում տնտեսական հետագա վերելք ապահովելու համար: Դրանք հետագա առաջընթացի հիմք են պատրաստում:

– Ընդդիմությունը հակադարձում է, որ գրվել է այնպիսի բյուջե, որը հեշտ է կատարել: Կառավարությունը իր համար վերին նշաձողեր չի սահմանել:

– Ըստ էության, ընդդիմությունը սխալ չի ասում: Սակայն ավելի համարձակ և ավելի մեծ ցուցանիշներով բյուջեն կարող է ամեն ինչ ուղեծրից դուրս բերել: Այս պահին բացասական միտումները, ըստ էության, խեղդել են մեզ: Նման պարագայում դիմել ռիսկի և նկարագրել արևի քաղաք, այնքան էլ ճիշտ չէ… Ես, օրինակ, հակված չեմ տեսնելու «Նյու Վասյուկի», համաձայն որի այս ծանր վիճակից հետո 2017–ին կլինի կտրուկ առաջընթաց: Դա գրեթե անիրատեսական է: Այդ առումով չէի ցանկանա համաձայնվել ընդդիմության հետ: Բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ ընդդիմությունը պետք է առաջարկեր ավելի համարձակ բյուջե:

– Ինչո՞ւ:

– Ցանկացած վատացում պահանջում է համարձակություն, ռիսկի մեծ բաժին հատկապես պետության կողմից: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան ամենատարբեր առաջնահերթ ու կարևոր ծրագրերի իրականացում: Ցավոք, 2017–ի բյուջեում մենք դա չենք տեսնում:

– Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել բյուջեի նախագծին: Սա նախընտրակա՞ն քայլ է:

– Ավելի շուտ պետք է այդպես որակել: Թեպետ չկասկածեք, որ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, բնականաբար, ուզում են ունենալ լավ, արդյունավետ բյուջե: Բայց դրան զուգահեռ գործում են քաղաքական մոտեցումները, առավել ևս, որ նախընտրական ժամանակահատվածում ենք գտնվում: Ուստիև ընդդիմության նման կեցվածքը բնական եմ համարում:

– Փաստորեն ՀՀԿ խմբակցության ղեկավարը ճիշտ էր, որ այս տարվա բյուջեի բախտը չբերեց, որ նախընտրական շրջանի հետ համընկավ:

– Կարելի է այդպես էլ ասել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: