Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Փորձում եք խեղաթյուրել մեր երեխաների ճակատագրերը. բուհ չընդունված դիմորդները կդիմեն դատարան

«Ուզում եմ նշել, որ մեր շարժման ընթացքում մի շարք կազմակրեպություններ, անհատներ միշտ զանգերով, իրենց անձնական մոտեցումներով տեղյակ են պահել, որ սատարում են մեզ, կանգնած են մեր կողքին եւ պատրաստ են աջակցել բոլոր հարցերում։ Քանի որ երեկվա հանդիպումից հետո տեսանք, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ չի ուզում լուծում տալ մեր զավակների, մեր դիմորդների իրավական պահանջին, այն է՝ սովորելը բուհում, այդ պատճառով որոշեցինք մեր երեխաների իրավական պահանջը ներկայացնենք դատական ատյաններ»,-ասաց նա։

Նա նաեւ տեղեկացրեց, որ երկուշաբթի իրենք իրենց երեխաների հետ միասին ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա են կազմակերպելու եւ պահանջելու ենք հանդիպում նախարարի հետ:

«Որովհետեւ ըստ երեւույթին նախարարը հանձնարարում է փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որ նա փորձի մեզ համոզել իրենց տարբերակները։ Վատն այն է, որ փորձում են մեզ հեռակա տարբերակներ առաջարկել, իսկ ինչպես բոլորդ գիտեք օգոստոս ամսից այսպես, թե այնպես հեռակայի ընդունելություններ են լինելու։ Մեզանից ո՞ր մեկը չգիտի, որ իր գնահատականներով կարող է հեռակայի քննություններին մասնակցել։ Եթե այդ տարբերակը բավարարեր ոչ թե մեզ, այլ մեր դիմորդ զավակներին, բնականաբար նրանք կողմնորոշված կլինեին, ո՛չ իրենց բողոքի ակցիան կկազմակերպեին, ո՛չ էլ կպահանջեին, որ դառնան առկա բաժնի ուսանողներ։ Դառնում ենք, կոպիտ ասած, մեզ ձեռք առած։ Կարծես թե մենք լուսնից ենք իջել, ոչ մի բանից տեղյակ չենք, իսկ իրենք փորձում են մեր խնդրին լուծում տալ՝ առաջարկելով հեռակայի տարբերակը։ Պարոն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան, ուշադիր հետեւեք մեզ, մեր ելույթներին եւ փորձեք Ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Հիշեք, որ ձեր այս անտարբեր քայլերով փորձում եք խեղաթյուրել մեր երեխաների ճակատագրերը, դուք փորձում եք այս ամենով վատ անդրադառնալ մեր երեխաների ապագայի հետ կապված բոլոր հարցերի վրա։ Մեր դիմորդների մի մասը դիմորդներ են, որոնք կա՛մ այս պահին բանակում են, կա՛մ այս օրերին են զորակոչվելու, կա՛մ էլ դեկտեմբերին։ Դուք պատկերացնո՞ւմ եք իրենց վիճակը, եթե մարդը գիտի, որ բարձր գնահատական է ստացել, ամիսներ շարունակ ինչ-որ մեկը կամ բազմաթիվ դիմորդներ չարչարվել են, տանջվել են ու այդ դիմորդի համար կյանքի նպատակ է հանդիսանում իր երազած մասնագիտության տեր դառնալը կամ իր երազած հաջորդ մասնագիտության տեր դառնալը։ Եւ նրանք, ստանալով բարձր գնահատականներ, բնականաբար համոզված են լինում այդ պահին, որ ընդունվել են, եթե ոչ առաջին հայտով ապա երկրորդ կամ երրորդ: Իսկ որոշ ժամանակ անց պարզում են, որ վերջին հայտով ինչ-որ մի տեղ է ընդունվել»,-ասաց նա: