Ադրբեջանցիների հերթական հարձակումը Ռուսաստանում հայերի վրա. հայ է վիրավորվել
Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները զինված հարձակում են իրականացրել հայերի վրա:

NEWS.am-ին տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 02:00-ի սահմաններում: Կոնֆլիկտի արդյունքում մեկ հայ վնասվածք է ստացել ոտքի շրջանում: Տոնոյանի խոսքով՝ այս պահին հայտնի է միայն այս միջադեպի մասին։
Կայքի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը, իր հերթին, նշել է, որ ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումների հետ կապված միջադեպերի կապակցությամբ Մոսկվայի քաղաքապետն ու ԱԴԲ-ի մոսկովյան մասնաճյուղը շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել. «Այս ջարդերին մասնակցող որեւէ մարդ անպատիժ չի մնա: Գիշերը Մոսկվայում համեմատաբար հանգիստ է անցել»:
Անանյանցը նաեւ հայտնել է, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է պարգեւատրել այն ադրբեջանցիներին, որոնք մասնակցել են հայերի վրա հարձակումներին: