ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ դիկտատը մեր երկրում ահագնացող մասշտաբների է հասնում. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Մտածենք է՛լի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Այսինքն Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար, միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսիոփա, հայ գրականության վերածննդի հիմնադիր Սուրբ Գրիգոր Նարեկացուն արժևորում և կարևորում են ամենագերադրական աստիճանակարգությամբ, իսկ մեր «մտքի տիտան նեոլուսավորիչ» իշխանությունները համարում են, որ այն, չգիտես ինչու, չպետք է ներառված լինի հայ գրականության առարկայական ցանկում: Ավելին, գրականությունը չպետք է լինի «Հայ գրականություն», եկեղեցու պատմությունը չպետք է լինի «Հայ եկեղեցու պատմություն» և այսպես շարունակ:
ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ դիկտատը մեր երկրում ահագնացող մասշտաբների է հասնում: Դա արվում է գիտակցված, թե անգիտակից հպատակմամբ ի հեճուկս դիկտատի հաստատման շահառուների` կդժվարանամ ասել: Սակայն այն տենդենցը, որով երկրի իշխանությունները լծվել են, նույնիսկ իրենց կողմից վերջնականապես չգիտակցված շատ նուրբ և հիմնարար արժեքների և երևույթների ստորադասման և չարժևորման գործընթացին, այլևս դառնում է ոչ թե վտանգավոր, այլ կործանարար:
Եթե նկատել եք «հայ մարդ» ընկալում իրենց ո’չ բառակզմի, և ո՛չ էլ լեզվամտածողության մեջ չկա և դրա փոխարեն կա միայն ՀՀ Քաղաքացի ընկալումը: Շուտով «հայ մարդ» ընկալումից կփորձեն վերացնել նաև «հային»՝ թողնելով միայն «մարդուն»:
Մեկ առիթով նշել եմ, որ «Մենք աշխարհին հետաքրքիր չենք Ֆրենսիս Ֆուկույամա ցիտելով (ինչը վատ չէ): Մենք հետաքրքիր ենք աշխարհին Նարեկացու իմացությամբ, ընկալմամբ և ներկայացմամբ»: Չէի պատկերացնի, որ որոշ ժամանակ առաջ արտահայտած այս միտքը նորից այսօր արդեն ցավով կհիշեմ:
P.S. Բոլոր արատների հիմքում տգիտությունն է: